воскресенье, 25 августа 2013 г.

2013 թ. «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հաշվետվություն

Նախապատրաստական փուլ
  1. Ուսումնասիրել ենք նախորդ տարվա մասնակիցների ցուցակները:
  2. Անհատական նամակներ ենք ուղարկել սովորողներին, կատարել ենք անհատական զանգեր, հանդիպել ենք առանձին ծնողների:
  3. Եղել ենք Մեծամորի դպրոցում, հանդիպել տնօրենին, զինղեկին, սովորողներին, ինչի արդյունքում վեց սովորող ընդգրկվել է ճամբարականների կազմում:
  4. Նախապատրաստական այց ենք կատարել ԼՂՀ  «Ասպետ» ճամբար:
  5. Անհատական համաձայնագրեր ենք կնքել սովորողների ծնողների հետ:
  6. Նամակ է ուղարկվել ՀՀ ՊՆ՝ տրանսպորտի համար:
Նախատեսված մեկօրյա ճամփորդությունը չենք իրականացրել: Նախապատրաստական փուլը վատ ենք լուսաբանել:
Ճամբարային փուլ
  1. Երևան-Գորիս-Ստեփանակերտ-Այգեստան ճանապարհին հայրենագիտական աշխատանք ենք կազմակերել:
  2. Խումբը հանդես է եկել որպես մեկ վաշտ: Վաշտի հրամանատարը Գևորգ Հակոբյանն է եղել: Վաշտում եղել են երկու դասակ, դասակների հրամանատարներ եղել են Արման Երանոսյանը և Էմանուել Ագջոյանը: Վահրամ Թոքմաջյանը ապահովել է հասարակության հետ կապերը, լրատվությունը և առանձին դեպքերում կատարել է դասակի հրամանտարի պարտականություններ:
  3. Վաշտը ճամբարի կարգացուցակին համապատասխան մասնակցել է ճամբարի աշխատանքներին:
  4. Ճամբարականները paint-ball խաղացին, մեկ անգամ կրակեցին օդամղիչ հրացանով, երկու անգամ՝ավտոմատով: Սովորեցին ավտոմատը ոչ լրիվ քանդել և հավաքել:
  5. Մասնակցել ենք հարևան զորամասի նոր զինվորների երդման և զորամասի հիմնադրման քսանամյակին նվիրված արարողություններին: Վերջին արարողության ժամանակ Գևորգ Հակոբյանը տրիբունայից ողջույնի խոսք հղեց զինծառայողներին:
  6. Սովորողները մասնակցել են ճամբարում կազմակերպված բոլոր մրցաշարերին: Բռեյն-Ռինգ մրցաշարում թիմը գրավեց առաջին հորիզոնականը, հրաձգության մրցույթում Մեծամորի ավագ դպրոցի սովորող Սարգիս Վարդանյանը լավագույնն էր, իսկ ձգումներ վարժությունում երկրորդը, Հովհաննիսյան Էդուարդը շախմատի մրցաշարի եզրափակիչում պարտվեց: Մնացած բոլոր մարզաձևերում ունեցանք պարտություններ:
  7. Մասնակցել ենք կազմակերպված ճամփորդությունների՝ Գանձասար, Ամարասի վանք, Շուշի:
  8. Հնարավորության սահմաններում լուսաբանել ենք ճամբարի աշխատանքները 1,2,3,4,5:
  9. Վահրամ Թոքմաջյանը կազմակերպեց ոչ ֆորմալ կրթության պարապմունք:
  10. Անհատական կապեր ենք հաստատել արցախցի պատանիների, դասավանդողների և լիբանանահայ պատանիների հետ:
  11. Վերադարձի ճանապարհին Այգեստան–Դրմբոն–Դադիվանք–Վարդենիս–Երևան իրականացրել ենք հայրենագիտական աշխատանք:
Հետճամբարային փուլ
  1. Սովորողների և դասավանդողների տպավորությունների և նկատառումների հրապարակում (Աշխատանքները շարունակվում են) 1,2345
  2. Ստեղծվում է սեբաստացի ասպետների բլոգը:
Առաջարկություններ
Ա. Հաջորդ տարվա նախապատրաստական աշխատանքները սկսել երկրորդ կիսամյակի սկզբից:
Բ. Մեծացնել մասնակից դպրոցների քանակը:
Գ. Կազմակերպել պարտադիր քայլարշավներ, նվազագույնը երեք անգամ
Դ. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկայի նկատմամբ կենտրոնացնել ուշադրություն, պարբերաբար կազմակերպել ստուգումներ: Անկախ սովորողի ընտրած մարզաձևից պարտադիր համարել նրա համար պարապմունքները մարմնամարզության դահլիճում և վազքարշավները (տղաների համար մինչև 3կմ):
Ե. Արցախյան կողմին առաջարկել, որ ճամբարի բովանդակային մասում ընդգրկեն «Առաջին բուժօգնություն», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացները:
Զ. Առաջարկել արցախյան կողմին, հաջորդ տարվա մասնակցությունն ապահովել երեք հերթափոխով 20-24 -ական սովորող և 2 ղեկավար, առանձնացնել մեկ տնակ:
Է. Կատարել մասնակիցների առողջական վիճակի զննում, տեղեկատվություն տրամադրել խմբի ղեկավարներին:
Ը. Ճամբարի աշխատանքներում ընդգրկել 11-րդ և 12-րդ դասարան փոխադրված սովորողներին:
2013թ. «Ասպետ» ճամաբրի խմբի ղեկավար` Գևորգ Հակոբյան

0 коммент.:

Отправка комментария