четверг, 14 августа 2014 г.

Հայաստանյան «Ասպետ»

Կրթահամալիրի ավագ դպրոցներում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլանով նախատեսված է ՆԶՊ առարկայի բաղկացուցիչ դասընթացների ուսուցումը կազմակերպել ռազմա-մարզական դաշտային ճամբարներում, հավաքներում։ Կրթահամալիրի ավագ դպրոցներում սովորող պատանիների մի մասը 2012-2014թթ մասնակցել է Արցախի «Ասպետ» ճամբարին։
«ՆԶՊ»-ի առարկայից չգնահատված, պարտք ունեցող11-12-րդ դասարանների սովորողների համար ՆԶՊ ուսուցումը դաշտային-ճամբարային պայմաններում կազմակերպելու նպատակով.
  1. կրթահամալիրի՝ ՀՀ ՊՆ աջակցությամբ կազմակերպվող Կուրթանի «Հնեվանք» ռազմա-մարզական-հայրենագիտական դաշտային ճամբարի 4-րդ հերթափոխը տրամադրել «Հնեվանքի ասպետ» ճամբարի կազմակերպմանը.
  2. հայաստանյան «Ասպետ 2014» ճամբարը կազմակերպել 2 փուլով.
  • օգոստոսի14-19՝ «Ասպետը Երևանում» նախագիծ
  • օգոստոսի20-25՝ «Ասպետը դաշտային ճամբարում» նախագիծ
  1. հայաստանյան «Ասպետ 2014» ճամբարի պետ նշանակել Վահրամ Թոքմաջյանին.
  2. Գայանե Առաքելյանին, Լիլիթ Գասպարյանին, Նարինե Պողոսյանին՝ մինչև օգոստոսի 12-ը ներկայացնել ՆԶՊ-ից պարտք ունեցող 11-12-րդ  դասարանցի սովորողների ցուցակները.
  3. Վահրամ Թոքմաջյանին՝  «Ասպետը Երևանում» նախագծի կազմակերպական հարցերը համաձայնեցնել Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանի հետ, «Ասպետը դաշտային ճամբարում» նախագծի կազմակերպումը՝ ՀՀ ԶՈւ Ստեփանավանի զորամասի հրամանատար, գնդապետ Հովհաննիսյանի հետ.
  4. վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանին՝ Վահրամ Թոքմաջյանի հետ կազմել «Երևանյան ասպետ» ճամբարի աշխատանքների ցանկը, ապահովել անհրաժեշտ պայմաններ.
  5. Վահրամ Թոքմաջյանի ներկայացմամբ օգոստոսի 13-ին հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակները, «Ասպետը դաշտային ճամբարում» նախագծի ծրագիրն ու աշխատակարգը, ջոկերի ղեկավարներին.
  6. Վահրամ Թոքմաջյանին՝ սահմանված կարգով ներկայացնել հաշվետվություն ճամբարի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո.
  7. ճամբարի մասնակիցների ընդմիջումը Երևանում կազմակերպել Մայր դպրոցում, խոհարար՝ Կլարա Ոսկանյան, կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներով, յուրաքանչյուրին օրական 300 դրամի չափով.
  8. «Ասպետը դաշտային ճամբարում» նախագծի սնունդը կազմակերպել ճամբարում սահմանված կարգով, սովորողների ծնողների միջոցներով.
  9. նկատի ունենալ, որ «Հնեվանքի ասպետ» ճամբարի մասնակիցների մեկնումը՝ օգոստոսի 20-ին, ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 25-ին՝ Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով, կազմակերպվում են ՀՀ ՊՆ ավտոբուսներով, որոնցով կազմակերպում են նաև ճամբարի ծրագրով նախատեսված ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները.
  10. հրամանի կատարման վերահսկումը վերապահում եմ ինձ։ 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

0 коммент.:

Отправка комментария