воскресенье, 28 июня 2015 г.

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.

հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են «Ասպետ» ռազմամարզական ճամբարի առաջին հերթի աշխատանքներին։ Դա կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված ուսումնական աշխատանք է, մասնակիցները խնամքով պատրաստվում են դրան «Ասպետի» երևանյան ճամբարում, որին հունիսի 22-26-ին մասնակցեց «Ասպետների» առաջին  ջոկատը. շնորհակալ եմ բարեխիղճ կազմակերպման համար։
Հունիսի 29-ին մեկնարկում է 2-րդ ջոկատի աշխատանքը։ Այս ջոկատի մասնակիցները կլինեն 2014-2016 ուսումնական տարում Վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի, Արհեստագործական ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների այն սովորողները, որ «Ասպետ»-ում չեն եղել 2013, 2014 թթ, Ավագ դպրոց դիմող պատանիները։Հունիսի 29-ին, ժամը 9.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում ես ընդունելու եմ ջոկատի մարտիկներին։   
«Ասպետ 2015» ուսումնական նախագծի ղեկավարներին խնդրում եմ երկրորդ ջոկատի աշխատանքների բոլոր փուլերում ակտիվորեն ներգրավել զինղեկի աշխատանքի համար կրթահամալիր դիմած, հունիսի 22-26-ին վերապատրաստված  մասնագետ Արմեն Ռոստոմյանին՝ որպես փորձառություն։ Ավագ դպրոցի ղեկավարներին, Վարժարանի, Գեղարվեստի, Քոլեջի գրասենյակների ղեկավարներին խնդրում եմ հանել նախորդ տարիներին «Ասպետի» մասնակցության  հաշվառումը, կազմել ՆԶՊ-ից «չստուգված» ստացող սովորողների ցուցակները, անհատապես զրուցել այդ սովորողների հետ։

0 коммент.:

Отправка комментария