Ս Ասպետ ռազմամարզական ճամբար

четверг, 11 июля 2019 г.

Ասպետ 2019-Հաշվետություն



Հուլիսի 10-ի երեկոյան Արցախի Հանրապետության Այգեստան գյուղում անցկացվող Ասպետ ռազմամարզական ճամբարից Երևան վերադարձավ սեբաստացի ճամբարականների  խումբը՝ շրջելով ռազմամարզական ճամբարի մասնակցության հերթական էջը:
Այս անգամ խումբը կազմաված էր 39 սովորողներից և երկու դասավանդողներից, ընդ որում բացի կրթահամալիրի սովորողներից այս անգամ խումբը համալրվել էր Նոյեմբերյանի ավագ դպրոցի երկու և Թերլեմեզյանի անվան ուսումնարանի մեկ սովորողով: Ճամբարի մասնացկում էին նաև Արցախի Մարտունու շրջանի տարբեր համայքների ավելին քան 50 սովորողներ:
Ասպետ ռազմամարզական ճամբարին կրթահմալիրի սովորողների  մասնակցության նպատակներ էին.

·        Բանակային կյանքին ու ռեժիմին ծանոթացումը
·        Ուսումնահայերնագիտական ճամփորդությունների միջոցով Արցախի ճանաչումը
·        Տարատեսակ մարզական միջոցառումներին ու մրցույթներին մասնակցությունը
·        Արցախցի սովորողների հետ կապերի հաստատումը

Սովորողները մինչ ռազմամարզական ճամբարին մեկնելը անցել են ճամբարի երևանյան կամ նախապատրաստական շրջան, որի ընթացքում ծանոթացել են ճամբարի գործունեությանն ու բովանդակությանը:  ճամբարային գործունեությանը սովորողներին ծանոթացնելու հարցում հատկապես շատ կարևոր էր երկրորդ անգամ ճամբար մեկնողների օգնությունը, որոնց թիվն այս անգամ չորսն էր:
Ճամբարի մեկնարկից ի վեր սովորողները բաժանվել են երկու դասակի՝ միասին կազմելով մեկ ամբողջական վաշտ: Ճամբարային գործունեության 8 օրերի ընթաացքում սովորողները պարբերաբար մասնակցեցին շարային քայլերի վարժություններին, որից հետո ճամբարի փակման արարողությանը հանդես եկան հանդիսավոր քայլերթով: Ճամբարային օրերից երեքի ընթացքում սովորողները՝ դասավանադողների գլխավորությամբ իրականացրեցին գիշերային հերթափոխ՝ ապահովելով ճամբարի բնականոն գործունեությունը: Սովորողները հատուկ կազմակերպված դասընթացների միջոցով ծանոթացան ժամանակակից զինտեխնիկայի հետ, անցկացրեցին մարտական ինքնաձիգի քանդման և հավաքման   գործնական պարապմունքներ, իրականացրեցին  օդամղիչ և մարտական ինքնաձիգով հրաձգություն, այցելեցին երկու զորամաս, ճամբարի օրերի ընթացքում ապրեցին բանակային առօրյային նմանվող առօրյայով:


Ճամբարի ընթացքում սովորողները մասնակցել են երեք ուսումնական ճամփորդության, որոնց ընթացքում հնարավորություն են  առավել մանրամասն ճանաչել Արցախը:
Առաջինը մեկնեցինք դեպի Վանք գյուղ, հանրահայտ Ծովին քար, Գանձասարի վանական համալիր և Նիկոլ Դումանի տուն-թանգարան: Որից հետո, հաջորդող երկու օրերի ընթացքում սովորողները հնարավորություն ստացան նաև այցելելու Ամարասի վանական համալիր ու Տիգրանակերտ:
Ասպետ ռազմամարզական ճամբարի կարևորագույն բաղադրիչներից մեկը ՝ կազմակերպվող տարատեսակ մարզական ու ռազմամարզական մրցումներն ու խաղերն են, որոնց այս տարի մեր կրթահամալիրի սովորողները շատ հաջող հանդես եկան, ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցելույթներում՝ որոշ դեպքերում գրանցելով հիանալի արդյունքներ:
Ավտոմատի քանդման ու հավաքման մրցույթում Սևակ Սահակյանը ցույց տվեց երրորդ արդյունքը, վոլեյբոլի թիմը հասավ մինչև եզրափակիչ , սակայն վճռորորոշ խաղում պարտություն կրեց: Լավ ցուցանիշ գրացնեց նաև Արմեն Աթանյանը, ով ձեռքի ուժի մրցույթում գրավեց երրորդ տեղը: Բացի վերոհիշյալ ամփոփիչ արդյունքերից մեր սովորողները գրանցեցին ուղղակի տպավորիչ արդյունքներ: 12-րդ դասարանի Գարեգին Ղազարյանը ուղղակի մեկ շնչով անցավ ամբողջ շախմատի մրցաշարը և առանց լուրջ դիմադրության ճանաչվեց հաղթող: 
Գարեգին Ղազարյան-Շախմատի մրցաշարի հաղթող
Սևակ Սահակյան-սեղանի թենիսի
 մրցաշարի հաղող





















Գրեթե նույն պատկերն էր նաև սեղանի թենիսի մրցաշարում, այս անգամ բոլոր մրցակիցներից մեկ գլուխ բարձր էր 11-րդ դասարանի սովորող Սևակ Սահակյանը, ով նաև ոչ մի սեթ չզիջեց մրցակիցներին:



Սակայն ամենատպավորիչը պտտաձողի վրա ձգումներն էին, որը ընթացավ համառ պայքարում, բայց միայն սեբաստացի սովորողների միջև: Մասնակիցների շարքում նախավերջին մոտեցում իրականացնող Ռուբեն Հակոբյանը գերազանցեց նախորդ բոլոր մասնակիցներին՝ գրացելով տպավորիչ արդյունք, սակայն վերջին մոտեցում իրականցնող Աշոտ Դավիթավյանը գերազանցեց նաև իր ավագ ընկերոջը և դարձավ հաղթող: Ի դեպ, Աշոտը նաև արժանացավ հատուկ մրցանակի՝ գերեզանց կարգապահության և ճամբարային կյաքնին ակտիվ մասնակցության համար: Միակ ափսոսանքս Գարեգին Սոմունջյանի վազքի մրցույթի չմասնակցելն էր(ուներ ոտքի վնասվածք), որտեղ հաղթող ճամբարակի ցուցանիշը զգալի զիջում էր Գարեգինի արդյունքներին:
Աշոտ Դավիթավյան-Ձգումներ պտտաձողի վրա վարժության հաղթող
Վերոհիշյալ հաջողությունները թեև շատ հաճելի էին, սակայն սպասված, բայց իսկական անակնկալը, գոնե ինձ համար, Գևորգ Խաչատրյանի ձեռքբերումն էր, ճամբարի փակումից մեկ օր առաջ անցկացվող հրաձգության մրցույթում Գևորգը, գերազանցելով բոլոր 90 մասնակիցներին,  դարձավ հաղթող:
Գևորգ Խաչատրյան-Մարտական հրաձգության
վարժության հաղթող
 Բոլոր մրցույթների մեջ ամենալարված պայքարն ընթացավ ֆուտբոլի մրցաշարում, համառ ջանքերի ու արդարացի վերախաղարկման արդյուքնում մեր խմբին հաջողվեց զբաղեցնել առաջին հորիզոնականը:

Բոլոր հաղթողները ստացան հուշանվերներ, որոնք տրամադրել էին Արցախի կրթության ու գիտության նախարարությունը, պաշտպանության բանակը և աղվանական պատերազմի մասնակիցների միությունը: Բացի վերոհիշյալ հաղթանակաները  մեր մի շարք սովորողներ արժանացան նաև շնորհակալական նամակների ու պատվոգրերի:
Ամբողջ ճամբարի ընթացքում տիրում էր ջերմ ու համերաշխ մթնոլորտ, և սովորողները հնարավորություն ունեցան միմյանց հետ ծանոթանալու ու շփվելու: Իսկ ճամբարի փակումն ու հրաժեշտը լիարժեք միասնության պատավորություն էին թողուն: Հուսով եմ, որ հետագայում ևս այս կապերը կշարունակվեն ամենատարբեր ուսումնական նախագծերի շրջանակում:
Հ.Գ. ռազմամարզական ճամբարի փակման արարողության ժամանակ պարում են Արսեն Խաչատրյանն ու Արեն Պողոսյանը: 

среда, 10 июля 2019 г.