воскресенье, 25 августа 2013 г.

«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

Ռազմական գիտելիքների առկայությունը և անհրաժեշտության դեպքում դրանց կիրառումը պահանջում են որոշակի հմտություններ: Սովորողի կամ ցանկացած անհատի ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստվածությունը ևս անհրաժեշտ է: Այս անհրաժեշտությունը հատկապես նկատվում է այն ժամանակ, երբ կրթվողը պատանի է, որի կայացումը դեռ վերջնական փուլ չի թևակոխել: 
Ընդհանրապես աշխարհում կա ընդունված պրակտիկա՝կապված ռազմամարզական ակումբների հետ, օրինակ նմանատիպ ակումբներ են ռուսական Կասկադը, Ֆորսաժը, Ստռելոկը, անգլիական Ֆայթը, ֆրանսիական Դ-64-ը և այլն: Ռազմամարզական ակումբները լինում են մի քանի տեսակի: Ժամանցային, էքստրիմ հանգիստ ապահովող և ուսումնական: Այս տեսանկյունից՝ԼՂՀ Ասկերանի շրջանում գործող «Ասպետ» ռազմամարզական ճամբարը
դժվար է տիպաբանել, բայց ակնհայտ է, որ դրանում հատկապես ներառված են երկու կարևոր իրողություններ՝ ժամանցը և ուսումը, իսկ սրանք էլ իրենց հերթին համարվում են ակումբային գործունեության բաղկացուցիչներ: Մեզանում, ակումբային մշակույթը կամ ռազմական, մարզական ակումբների կայացումը դեռ նախնական փուլում է, և «Ասպետի» փորձը բավականին օրինակելի է դաշտի կայացման համար, առավել ևս, որ այս տարի նման փորձ եղավ նաև Հայասատանում՝ Կապանում, որտեղ շուրջ հարյուր տղաների և աղջիկների համար կազմակերպվեց եռօրյա վրանային դաշտային ռազմական հավաք: 
Ի՞նչ էտալիս նմանատիպ ակումբը պարմանիներին և պարմանուհիներին։
Ա. Դաշտային կամ իրական ռազմական պայմաններում ապրելու, իրականության հետ շփվելու հնարավորություն։
Բ. Բանակային զորակոչին նախապատրաստվող պատանուն հնարավորություն է տալիս պատկերացում կազմելուբանակային միջավայրի մասին:
Գ. Սովորողին հնարավորություն է տալիս իրական պայմաններում ծանոթանալուռազմական նախնական գործին:
Դ. Ստացված կաբինետային գիտելիքները ստուգվումենդաշտային պայմաններում:
Ե. Ինչքան էլ անցանկալի լինի, իրական շփում ենունենումզենքի հետ, կրակում, զգումդրա ցնցումը, զգացողությունը:
Զ.Սովորումեներբեմն հարմարվել նեղ պայմաններին (հնարավոր այնպիսի դեպքերի համար, երբ կբացակայի այն միջավայրն ու հարմարավետությունը, որը սովորողն ունի իր տանը) ու ստացած գիտելիքները կիրառել այդ իրավիճակներում, հանդես բերել զսպվածություն:
Է. Սոցիոնորմատիվ առումով՝ ապահովվումէշփում հասակակիցների հետ, ինչու չէ, երբեմն նաև կոնֆլիկտ էլինում, որը դառնում է ինքնակայացման գործոններից մեկը:
Ը. Իրական պայամաններում սովորողը և դասավանդողը բացահայտում են իրենց միջավայրում առկա անհատներին, որոնք նման պայմաններում դրսևորվում են այլ կերպ՝ հնարավորինս մոտ իրենց խառնվածքին ու բնավորությանը:
Թ. Բարելավվում էսովորողիմարզական վիճակը, վարժեցնումավելիխիստկարգապահություն:
Ժ. Հայրենագիտություն: Ընդհանրապես նմանատիպ ակումբ-ճամբարները փորձում են կազմակերպել իրենց գործունեությունը տարբեր վայրերում, որպեսզի հնարավորություն տան մասնակիցներին ծանոթանալուտարբեր բնական վիճակների հետ: Այս պարագայում առկա է Կենտրոնական տարածք, որը համարվում է բազա, բայց ճամբարի հիմնական գործունեությունը կազմակերպվում է տարբեր ուղղություններում, որոնք նախապես ծրագրված են:
Ի՞նչպես կարելի է զարգացնել ռազմամարզական ճամբարը։
Ա. Երկու կողմերի շահագրգիռ ներկայացուցիչների (ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ, ՀՀ ԿԳՆ և ՊՆ) մշտական ուշադրություն և հետևողականություն:
Բ. «Ասպետ» ռազմամարզական ակումբի մոդելի կայացում։
Գ. Վերոնշյալ սկզբունքով գործառույթների ընդարձակում:
Դ. Ներգրավված խմբերի տարիքային և սեռային կազմի ընդլայնում։
Ե. Մասնաճյուղերի հիմնում (գործառույթների հստակ բաժանումով)։
Զ. Մեթոդական և ուսումնական մասի ամբողջական մշակում (կրթական փաթեթների ներդնում)։

Հեղինակ` Վահրամ Թոքմաջյան

0 коммент.:

Отправить комментарий