Կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հուլիսի 10-20-ը հրավիրել է կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ պատանիների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի առաջին հերթի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.
Մասնակիցների ճամբարային գործունեությունն ապահովելու նպատակով.
- ճամբարին հայաստանյան խմբի մասնակցությունը և դրա նախապատրաստումը համարել ուսումնական նախագիծ.
- նախագծի ղեկավարներ նշանակել կրթահամալիրի դասավանդողներ Վահրամ Թոքմաջյանին, Արման Երանոսյանին.
- ճամբարի նախապատրաստական աշխատանքը համարել սկսած հունիսի 15-ից.
- ճամբարականների համար մինչև հուլիսի 9-ը կազմակերպել նախապատրաստական պարապմունքներ «Սեբաստիա» մարզահամալիրի ռազմա-մարզական գոտում, վերելքի հաղթահարման, հայրենագիտական ուսումնական ճամփորդություններ.
- կրթահամալիրի ավագ դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1): Ցուցակում իրենց ցանկությամբ կարող են ընդգրկվել ավագ դպրոցների սովորողներ, ովքեր մեկ և ավելի անգամ մասնակցել են ճամբարի աշխատանքներին.
- ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
- ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
- մասնակիցների մեկնումը` հուլիսի 10-ին, ժամը 7:30, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան - Սևան – Վարդենիս - Քարավաճառ - Թարթառի հովիտով - Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ հուլիսի 20-ին, Նոր Այգեստան-Շուշի-Բերձոր-Խնձորեսկ-Գորիս-Վայք-Եղեգնաձոր-Երևան երթուղով.
- հրամանին անհատապես ծանոթացնել ավագ դպրոցների ղեկավարներին, դասավանդողներին, սովորողներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
0 коммент.:
Отправить комментарий