
Ինչպես հայտնի է, մեկնեցինք օգոստոսի 5-ին, ժամը 8:00-ին, առաջին կանգառը Սևանում էր, փոքրիկ նախաճաշ և շարունակեցինք ճանապարհը: Սահմանված երթուղով անցանք Մարտունիով, Վարդենիսով, Թարթառի հովտով: «Տանկի» մոտ կանգնեցինք, նկարվեցինք, ջուր խմեցինք, իսկ այդ ընթացքում ՊՆ մեր ավտոբուսների վարորդները գնացին մոտակա զորանոցը իրենց ուղեգրերը կնքելու: Այդպես է կարգը: Երկրորդ մեծ կանգառը Դադիվանքն էր, սնվեցինք, մի փոքր էլ հանգստացանք: Պետք է խոստովանել,...