пятница, 5 июля 2019 г.

Ասպետ ճամբարից









Ասպետ ռազմամարզական ճամբարում օրը շատ հագեցած է անցնում: Ռազմական պարապմունքներ, մարզական մրցաշարեր ու ճամփորդությունները: Սեբաստացիներն իրենց լողի հմտությունները ցուցադրեցին նորաբաց լողավազանում: Ճամբար էին եկելԱԻՆ-ի աշխատակիցները, ներքին զորքերի ուժայինները, ովքեր ներկայացրեցին նոր տեխնիկան,գործարկումը:

Այսօր ուղևորվել ենք դեպի Գանձասար, Ծըովին Քար և Վանք գյուղ: Առաջիկա օրերը լինելու են ճամփորդական՝ Ամարաս, Տիգրանակերտ, Ասկերան:
Ճաշարանը նորացվել է, սննդակարգը՝ հագեցած: Սոված ոչ մեկ չի մնում: Հիվանդներ չունենք, բոլորը լավ են ու բարևում են:
Հ.Գ. Միակ դեռևս չլուծված հարցը համացանցն է: Հուսանք, որ մի օր Ղարաբաղ տելեկոմն էլ մատչելի ինտերնետ կունենա և հասանելի կդառնա բոլորին:
Դիտեք մի քանի կադր մեր առօրյայից.












0 коммент.:

Отправить комментарий