пятница, 17 июля 2015 г.

Գանք և մի քանի օր աշխատենք ձեզ հետ համատեղ...

Մեր զրուցակիցն է Գուրգեն Փափազյանը՝ 19 տարեկան, Բեյրութից «Համազգայինի ճեմարան» դպրոցի շրջանավարտ:
Գուրգեն, առաջին անգամն ե՞ք Ղարաբաղում։
- Երկրորդ, առաջին անգամ եղել եմ չորս տարեկանում: Հիշում եմ, որ տպավորված էի կենդանիներով: Ամեն ինչ մեծ էր իմ համար: Կովը, որին կյանքում առաջին անգամ էի տեսնում, ինձ համար սարսափելի կենդանի էր թվում, սիրահարվեցի մի շան և շատ դժվար եղավ ինձ տանել այնտեղից: Երկրորդ անգամս սա է:

" Аспет"-это здорово!

6-й день, как на арцахской земле  гостят, живут  своей почти настоящей армейской жизнью учащиеся 10-11 классов старших школ комплекса. Это интересное испытание не только для них, мальчишек, которые через 2-3 года уже по-настоящему будут исполнять свой патриотический долг в армянской армии, но и для их родителей, особенно для мам.  Что поели, справляются ли с физическими нагрузками, не трудно ли им, как строят свои отношения  с другими сверстниками, старшими товарищами и командным составом? Вот приблизительно те вопросы,которыми задаются все мамы аспетовцев.

среда, 15 июля 2015 г.

7 տարի է արդեն` գործում ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ համատեղ կազմակերպված ճամբարը

Ինչպե՞ս ծնվեց  միտքը այսպիսի նախագիծ իրագործելու։
- 7 տարի է արդեն` գործում ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ  համատեղ կազմակերպված ճամբարը: Արցախում երեխաները չունեին հանգստի հարմարավետ պայամաններ, և որոշվեց իրագործել նմանատիպ գաղափար: Մենք սա անվանում ենք ամառային հանգիստ, քանի որ ճամբարը ռազմամարզական լինելով հանդերձ՝տարբերվում է բանակի հագեցած գրաֆիկից: Առաջին տարին ճամբարը գործում էր զորամասի ենթակայության տակ, այժմ այն գործում է զորամասի մեջ, բայց ԿԳՆ ենթակայության տակ է: Ճամբարը պարտադիր է 10-րդ դասարանն ավարտած արցախցի բոլոր պատանիների համար: Այն ներառում է երեք հերթափոխ:

понедельник, 13 июля 2015 г.

Ասպետ 2015-ի առաջին օրերից

Ասպետ 2015-ը մեկնարկել էր երկու շաբաթ առաջ, երբ կրթահամալիրում սկսվեցին նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները:  Բուն արցախյան Ասպետ խումբն ուղևորվեց հուլիսի տասի վաղ առավոտյան: Ճանապարհը կարելի է համարել հետաքրքիր և կայացած: Չնայած սովորողների տարբեր ընկալումներին և հետաքրքրություններին, այնուամենայնիվ նրանց միավորեց Սյունյաց չքնաղագեղ աշխարհը` իր Զանգերով, գողտրիկ ու համաչափ Գորիսով, նույն այդ Գորիսի բնական բուրգերով և վերջապես, թերևս Հայաստանում իմ ամենասիրելի վայրերից մեկով` Հին Խնձորեսկով.

пятница, 10 июля 2015 г.

Ճամբարի մասնակիցների մեկնումը


Ինչպես նախատեսված էր,  «Ասպետ 2015»Արցախում «Ասպետ»  ռազմամարզական ճամբարի մասնակիցները, վաղ առավոտյան՝ 7:30-ին մեկնեցին ՀԱԹ-ի սբ. Երրորդություն եկեղեցու բակից: Այս անգամ մասնկաիցների թիվը անցնում էր չորս տասնյակը, իսկ ճամբարը ղեկավարում են արդեն այս գործում մեծ փորձ ու արցախյան կողմի հետ կապերի հաստատման գործում մեծ ավանդ ունեցող Արման Երնաոսյանն ու Վահրամ Թոքմաջյանը: ճամբարը կազմակերպվում է արդեն 7-րդ անգամ, վերջին չորսը՝ կրթահամալիրցիների ակտիվ մասնակցությամբ: