воскресенье, 28 июня 2015 г.

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.

հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են «Ասպետ» ռազմամարզական ճամբարի առաջին հերթի աշխատանքներին։ Դա կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված ուսումնական աշխատանք է, մասնակիցները խնամքով պատրաստվում են դրան «Ասպետի» երևանյան ճամբարում, որին հունիսի 22-26-ին մասնակցեց «Ասպետների» առաջին  ջոկատը. շնորհակալ եմ բարեխիղճ կազմակերպման համար։

суббота, 27 июня 2015 г.

Ասպետներն ու Արագածը

«Ասպետ 2015» նախագծի մասնակից սովորողներն անցնում են վերջին փորձությունները: Այս անգամ հերթը Արագած սարինն էր:

понедельник, 22 июня 2015 г.

«Ասպետ» ռազմամարզական ճամբարի մարզական պարապմունքը

Կրթահամալիրի պատանիները պատրաստվում են հուլիսի 10 -ին մեկնել Արցախ, մասնակցելու «Ասպետ» ռազմամարզական ճամբարին :Հունիսի 22-ին սովորողները «Սեբաստիա» մարզահամալիրում  անցկացրեցին  իրենց առաջին  մարզական առաջին պարապմունքը:

суббота, 20 июня 2015 г.

«Ասպետ». նախապատրաստական երևանյան ճամբար

Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակիցների նախապատրաստական պարապմունքների ծրագիրը, որ Վահրամ Թոքմաջյանը և Արման Երանոսյանը խնամքով մշակել են։ Մարզական կենտրոնի մարզիչներին խնդրում եմ ծրագրված և պահանջկոտ աշխատանք մարզական պարապմունքների ժամանակ։ Այդ աշխատանքը վարելու համար Նաիրա Հարությունյանի ներկայացմամբ մարզիչներին ազատում եմ հունիսի 22-23-ի մանկավարժական պարապմունքներից։ Անհրաժեշտ է հենց այսօր դպրոցների ղեկավարների, ինձ հետ համաձայնեցնել-կոնկրետացնել-հրապարակել շրջակա միջավայրի բարելավման աշխատանքի նախագծերը։
Երևանյան ասպետ22-26 հունիս
Առավոտյան 10.00-ից-14.00
Երկուշաբթի10.00-11.00.  պարապմունք մարզական ավանում, վարժասարքերի վրա
11.15-12.00.  շրջակա միջավայրի բարելավման աշխատանք
12.15-13.30.  ուսումնական պարապմունք «Արցախ». պետական հիմն, պատմական ակնարկ, հայրենագիտական-տեսական բաղադրիչ
Երեքշաբթի
10.00-11.00. շարային պարապմունք. պատասխանատու՝ Ա. Երանոսյան
11.15-12.00. պարապմունք մարզական ավանում, վարժասարքերի վրա.
12.15-13.30. շրջակա միջավայրի բարելավման աշխատանք
Չորեքշաբթի10.00-ից քայլարշավ Եռաբլուր-հուշահամալիր. ուսումնական պարապմունք հուշահամալիրում
Հինգշաբթի10.00-ից ճամբարականների  բաժանում ջոկերի, դասակների։
Տարբեր մարզաձևերից ստուգատեսների մասնակից սովորողների հստակեցում, թիմերի ձևավորում` վազք, կրակային, ֆուտբոլ, թենիս, տարբեր վարժություններ մարզասարքերի վրա:
Ուրբաթ8.30-18.00. հայրենագիտական ճամփորդություն Արագածի հարավային գագաթ

суббота, 13 июня 2015 г.

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի խմբի մասնակցության մասին

Կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հուլիսի   10-20-ը հրավիրել է կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ պատանիների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի առաջին հերթի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.