вторник, 19 августа 2014 г.

«Ասպետ 2014» ռազմամարզական ճամբարի հաշվետվություն


Ինչպես հայտնի է, մեկնեցինք օգոստոսի 5-ին, ժամը 8:00-ին, առաջին կանգառը Սևանում էր, փոքրիկ նախաճաշ և շարունակեցինք ճանապարհը: Սահմանված երթուղով անցանք Մարտունիով, Վարդենիսով, Թարթառի հովտով: «Տանկի» մոտ կանգնեցինք, նկարվեցինք, ջուր խմեցինք, իսկ այդ ընթացքում ՊՆ մեր ավտոբուսների վարորդները գնացին մոտակա զորանոցը իրենց ուղեգրերը կնքելու: Այդպես է կարգը: Երկրորդ մեծ կանգառը Դադիվանքն էր, սնվեցինք, մի փոքր էլ հանգստացանք: Պետք է խոստովանել, որ ճանապարհը ինչքան էլ գեղեցիկ, հետաքրքիր է, միևնույն է, հոգնեցնող է:

четверг, 14 августа 2014 г.

Տպավորիչ մեկնարկ

2014-ը ձեռբերումների տարի է: Կարևոր ձեռքբերումներից է «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի սովորողների հերթական մասնակցությունը: Դեպի Արցախի Այգեստան գյուղ մենկած ասպետները, տպավորիչ հանդես գալով հերթական հավաքին, հաղթական ընթացքով վերադառնում են դեպի Երևան` այս պահին անցնելով Սյունյաց աշխարհով: Մինչ Արցախ մեկած պատանիները մասնակցում են արցախյան ճամբարին, ՀՀ-ում մենկարկեց հայաստանյան «Ասպետը»: Հայաստանյան

Հայաստանյան «Ասպետ»

Կրթահամալիրի ավագ դպրոցներում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլանով նախատեսված է ՆԶՊ առարկայի բաղկացուցիչ դասընթացների ուսուցումը կազմակերպել ռազմա-մարզական դաշտային ճամբարներում, հավաքներում։ Կրթահամալիրի ավագ դպրոցներում սովորող պատանիների մի մասը 2012-2014թթ մասնակցել է Արցախի «Ասպետ» ճամբարին։

Ասպետները նվաճեցին Արայի լեռը

2014 թ-ի հուլիսի 26-ին, ժամը 8-ին Սբ. Երրորդության եկեղեցու մոտից մեկնեցինք Արայի լեռ: Մեկնեցինք ասելով նկատի ունեմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից <<Ասպետ>> ամենամյա ուսումնամարզական ճամբար մեկնող ավագ դպրոցի տղաներին, ինչպես նաև մեզ ուղեկցող դասավանդողներին: Մեր նպատակակետն էր Արայի լեռան գագաթը: Տրամադրված էինք այնքան դրական, որքան դրական հնարավոր էր տրամադրված լինել: Ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես Սբ. Երրորդության եկեղեցու մոտից հայտնվեցինք լեռան մոտ, քանի որ առանց այն էլ ոչ երկար ճամփան համեմված էր զվարճությամբ և հումորով:

Ասպետապատում

Արդեն  վեց օր է, ինչ Արցախում՝ «Ասպետ» ռազմամարզական ճամբարում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցների  թվով  30 սովորողեր, որոնք հնարավորություն են ստացել մասնակցելու և դաշտային պայմաններում սովորելու, կատարելագործելու և դրսևորելու իրենց ռազմամարզական հմտություններն ու կարողությունները: Ճամբարը տեղակայված է Բալուջա գետի ափին, Նոր Այգեստան գյուղի հարակից գեղատեսիլ վայրում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ճամբարային առօրյան և ռազմամարզական ուսումնական աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար:
Նախ ասեմ, որ ճամբարատեղի  հասանք նախապես ծրագրված և արդեն հայտնի  Երևան-Սևան-Դադիվանք-Այգեստան երթուղով: Առաջին կանգառը Սևանում էր: Սևանում լողացանք, նախաճաշեցինք և շարժվեցինք արդեն ծանոթ և հարազատ դարձած Սևան-Վարդենիս ճանապարհով դեպի Արցախ: Արցախում առաջին կանգառը կատարեցինք Հայաստան-Արցախ սահմանագծին գտնվող  հայտնի Տանկի մոտ, որտեղ մի փոքր հանգստացանք, նկարվեցին և շարժվեցինք դեպի Դադիվանք:
Վերջապես երեկոյան, ժամը 20:00-ին, ՀՀ ՊՆ կողմից տրամադրված ավտոբուսները անվտանգ և ապահով մեզ հասցրեցին Այգեստան:
Ինչպես միշտ, ճամբարի կազմակերպիչները մեզ դիմավորեցին բավականին ջերմ, և ճամբար հասնելուն պես սեբաստացի ասպետները բաժանվեցին երկու դասակների՝  5-րդ և 6-րդ, որոնց հրամանատարությունը ստանձնեցին կրթահամալիրի դասավանդողներ Արման Երանոսյանը (5-րդ դասակ) և Գնել Հարությունյանը (6-րդ դասակ): Երկու դասակների աշխատանքների համակարգումը իրականացնում է Արտյոմ Խաչատրյանը:  5-րդ դասակում ընդգրկված են վարժարանի սովորողները, գեղարվեստի ավագ դպրոցի երկու սովորող և Մեծամորի դպրոցի միակ ներկայացուցիչը, իսկ 6-րդ դասակում՝ արհեստների և գեղարվեստի ավագ դպրոցների սովորողները:
Ճամբարային առօրյան խիտ հագեցած է, և ճամբարային օրերն անցնում են շատ դինամիկ և հետաքրքիր: Առավոտյան վերկացը ժամը 7:30-ին է, որին հաջորդում են առավոտյան մարզումները՝ վազք, ապա լիցքային վարծություններ:
Սննդի կազմակերպումը ճամբարում գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Ճամբարականները սնվում են օրեկան երեք անգամ՝ 9:00-ին, 14։00–ին, 21:00-ին: Մեր սովորողները սննդից շատ գոհ են, և առայժմ դժգոհություններ չեն եղել:
Ճամբարում անձնական հիգենայի հետ կապված հարցերը նույնպես բավարար մակարդակի վրա են, այս օրերի ընթացքում մեր բոլոր սովորողները գոնե մեկ անգամ արդեն լողացել են:
Սովորողները քնում, արթնանում և իրենց առօրյան կազմակերպում են զորանոցներում: Ճամբարում լուրջ ուշադրություն է դարձվում պատանիների անվտանգությանը, և սովորողները գտնվում են սպայակազմի անընդհատ հսկողության տակ:
Անցած ճամբարային հինգ օրերի ընթացքում հասցրել ենք անցկացնել ծրագրով նախատեսված բոլոր  ներքին ճամփորդությունները: Առաջինը այցելել ենք Շուշի, այնուհետև Ամարասի հայտնի վանք-դպրանոց: Եղել ենք  Տիգրանակերտում՝ տեղի հոյակերտ հնագիտական թանգարանում, տեսել Աղդամ… քաղաքը: Արդեն երեկ այցելեցինք Գանձասար, ինչպես նաև շրջագայեցինք Գանձասարի մոտակայքում գտնվող Վանք գյուղով՝ գազանանոց, Ծովինքար և այլ տեսարժան վայրեր:
Անցկացրած հինգ օրերի ընթացքում մեր տղաները հասցրել են մասնակցել մի շարք ուսումնամարզական հավաքների և ստուգատեսների, և որ ամենակարևորն է, դրանցում գրանցել լուրջ հաջողություններ:
Առաջին ստուգատեսը «Բռեյն-ռինգ» ինտելեկտուալ մրցաշարն էր, որտեղ 5-րդ դասակը ներկայացնող վարժարանցիները գրավեցին 2-րդ տեղը, բայց արդեն ամսի 7-ի առավոտյան մենք ցնծության մեջ էինք. գրանցվեց առաջին «ոսկին»: 5-րդ դասակի ասպետ, վարժարանի 12-րդ դասարանի սովորող Միրզոյան Էդուարդը «Սեղանի թենիս» մարզաձևում գերազանցելով իր բոլոր մրցակիցներին, ճանաչվեց մրցաշարի հաղթող:
5-րդ դասակը լավ հանդես եկավ նաև վոլեյբոլի մրցաշարում՝ հասնելով մինչ եզրափակիչ, որտեղ ցավոք արդեն մեր երկու դասակների հավաքականը պարտվեց Մարտունին ներկայացնող 1-ին դասակին: Սակայն մեր տխրությունը երկար չտևեց…30 մետր վազքատարածությունում կրկին 5-րդ դասակը ներկայացնող, և կրկին վարժարանի 12-րդ դասարանի սովորող, բայց արդեն Աշոտ Վարդանյանը ցույց տալով ամենալավ արդյունքը ճանաչվեց սպրինտի հաղթող...
Որպես  5-րդ դասակի հրամանատար՝ ասեմ, որ մեր դասակը ճամբարային այս վեց օրերի ընթացքում հանդես է եկել որպես կարգապահ և համախմբված թիմ: Տղաները արթնանում են սահմանված ժամից նույնիսկ մի փոքր շուտ, կատարում ճամբարային ծրագրով նախատեսված բոլոր մարզումները, շարային պարապմունքները և շատ համախմբված մասնակցում մարզական ստուգատեսներին: Հատուկ պետք է նշեմ ճամբարի սպայակազմից մեզ միացած լեյտենանտ Հայկ Իսրայելյանին անունը, որը մեզ շատ է աջակցում հատկապես շարային պարապմունքները կազմակերպելու և իրականացնելու ժամանակ:
Ճամբարային ծրագրով նախատեսված շատ ռազմամարզական ուսումնական  վարժանքներ և ստուգատեսներ դեռևս ընթացքի մեջ են կամ դեռևս չեն անցկացվել, և հույսով ենք, որ մեր տղաները բարձր կպահեն մեր կրթահամալիրի պատիվը՝ այդ ստուգատեսներում  հանդես գալով հաջողությամբ՝ որպես կարգապահ, համախմբված և պատվախդիր թիմ…
Մարտունեցի տղաների  հետ մեր տղաների շփումներն ու հարաբերությունները բավականին ջերմ են, որևէ կոնֆլիկտային իրավիճակ չի գրանցվել, տղաներից շատերը արդեն ընկերացել են...
Ճամբարի հանդիսավոր փակումը նախատեսված է օգոստոսի 13-ին, և մեր ճամբարականները Երևան կվերադառնան օգոստոսի 14-ին:
Հ.Գ. Ճամբարի թերությունը տարածքում համացանցի բացակայությունն է, ինչը դժվարեցնում է ճամբարային առօրյայի առավել հաճախակի ներկայացումը: Բայց դե, էլ ինչ ճամփորդություն Արցախ, որ գոնե մեկ անգամ չշոշափվի մեր բարեկամ Ռազմիկ Հակոբյանի անունը: Ռազմիկին կրկին շնորհակալություն, որ օգնեց «դուրս գալ եթեր»…
«Ասպետ-2o14», 5-րդ դասակի հրամանատար՝ Արման Երանոսյան