четверг, 14 августа 2014 г.

Տպավորիչ մեկնարկ

2014-ը ձեռբերումների տարի է: Կարևոր ձեռքբերումներից է «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի սովորողների հերթական մասնակցությունը: Դեպի Արցախի Այգեստան գյուղ մենկած ասպետները, տպավորիչ հանդես գալով հերթական հավաքին, հաղթական ընթացքով վերադառնում են դեպի Երևան` այս պահին անցնելով Սյունյաց աշխարհով: Մինչ Արցախ մեկած պատանիները մասնակցում են արցախյան ճամբարին, ՀՀ-ում մենկարկեց հայաստանյան «Ասպետը»: Հայաստանյան
«Ասպետը» բաղկացած է լինելու երկու փուլից, առաջին մասը` Երևանում, երկրորդը` Հնեվանքի վրանային ճամբարում: Օգոստոսի 14-ը շատ խոստումնալից օր էր, քանի որ երևանյան փուլի առաջին օրն էր: Վարժարանցիները երևանյան փուլը անց կացնեն երկու հերթափոխով:
Վաղ առավոտյան ժամը` 9-ին սկսեցինք մեր աշխատանքները: Առաջին հայացքից թվում էր, թե աշխատանքը բավականին շատ է ու այն երկար ժամանակ կպահանջի մեզանից, սակայն արդեն երկու ժամ անց ինքներս հիանում էինք կատարած աշխատանքի և՛ քանակով, և՛ որակով: Վերջում էլ ընկեր Քաջիկից ստանալով գովեստի խոսքեր՝ գնացինք ճաշելու: Առաջին օրվա ծրագիրը կարելի է համարել իրականացված, քանի որ սովորողները յուրացրին առաջին դասը` միասին աշխատելու մշակույթը:

Երբ արդեն աշխատանքներն ավարտված էին ու փորձում էինք ամփոփել առաջին օրվա արդյունքները, մեզ մոտեցան նոր սովորողներ, որոնք նախորդ տարիներին արդեն հասցրել էին մասնակցել «Ասպետ» ճամբարի արցախյան փուլին և ցանկացան հայաստանյան փուլին ևս մասնակցել, իհարկե տվյալ դեպքում սովորողին մերժելը դժվար է:
Հուսով եմ, որ ճամաբարի բոլոր որը նույնքան տպավորիչ կլինեն, որքան առաջին օրը: 


0 коммент.:

Отправить комментарий