суббота, 13 июня 2015 г.

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի խմբի մասնակցության մասին

Կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հուլիսի   10-20-ը հրավիրել է կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ պատանիների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի առաջին հերթի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.
Մասնակիցների ճամբարային գործունեությունն ապահովելու նպատակով.
  1. ճամբարին հայաստանյան խմբի մասնակցությունը և դրա նախապատրաստումը համարել ուսումնական նախագիծ.
  2. նախագծի ղեկավարներ նշանակել կրթահամալիրի դասավանդողներ  Վահրամ Թոքմաջյանին, Արման Երանոսյանին.
  3. ճամբարի նախապատրաստական աշխատանքը համարել սկսած հունիսի 15-ից.
  4. ճամբարականների համար մինչև հուլիսի 9-ը կազմակերպել նախապատրաստական պարապմունքներ «Սեբաստիա» մարզահամալիրի  ռազմա-մարզական գոտում, վերելքի հաղթահարման, հայրենագիտական ուսումնական ճամփորդություններ.
  5. կրթահամալիրի ավագ դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1): Ցուցակում իրենց ցանկությամբ կարող են ընդգրկվել ավագ դպրոցների սովորողներ, ովքեր մեկ և ավելի անգամ մասնակցել են ճամբարի աշխատանքներին.
  6. ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
  7. ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
  8. մասնակիցների մեկնումը` հուլիսի 10-ին, ժամը 7:30, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան - Սևան – Վարդենիս - Քարավաճառ - Թարթառի հովիտով - Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ հուլիսի 20-ին, Նոր Այգեստան-Շուշի-Բերձոր-Խնձորեսկ-Գորիս-Վայք-Եղեգնաձոր-Երևան երթուղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել ավագ դպրոցների ղեկավարներին, դասավանդողներին, սովորողներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

0 коммент.:

Отправить комментарий