пятница, 17 июля 2015 г.

Գանք և մի քանի օր աշխատենք ձեզ հետ համատեղ...

Մեր զրուցակիցն է Գուրգեն Փափազյանը՝ 19 տարեկան, Բեյրութից «Համազգայինի ճեմարան» դպրոցի շրջանավարտ:
Գուրգեն, առաջին անգամն ե՞ք Ղարաբաղում։
- Երկրորդ, առաջին անգամ եղել եմ չորս տարեկանում: Հիշում եմ, որ տպավորված էի կենդանիներով: Ամեն ինչ մեծ էր իմ համար: Կովը, որին կյանքում առաջին անգամ էի տեսնում, ինձ համար սարսափելի կենդանի էր թվում, սիրահարվեցի մի շան և շատ դժվար եղավ ինձ տանել այնտեղից: Երկրորդ անգամս սա է:
Իսկ Հայաստանու՞մ։
- Հայաստանում եղել եմ վեց անգամ, և ցանկացած առիթի դեպքում պատրաստ եմ գալ նորից: Տեսական բան չեմ ասում, ես իրավ սիրում եմ Հայաստանը:
Ի՞նչն է տպավորվել Ձեր մեջ Արցախում և Հայաստանում: Ամենադրականը:
- Արցախում` մարդկանց անմիջականությունը, Հայաստանում` կարդալը: Ինձ թվում է, որ մարդիկ Հայաստանում շատ են կարդում: Իսկ վերջին դեպքերից՝ երիտասարդության փողոց դուրս գալը ընկերվարական խնդիրների համար: Շատ հուզիչ էր: Մենք ուզեցինք աջակցության ցույցեր կազմակերպել Բեյրութում, բայց մեր ղեկավարության կողմից չստացանք աջակցություն:
Շփվո՞ւմ եք Ձեր ընկերների հետ, ի՞նչն է հետաքրքրական:
- Արցախցի ընկերների հետ դեռ շփումը քիչ է, հայաստանցիների հետ ավելի շատ. հուսով եմ՝ շատ բարեկամներ ձեռք կբերեմ այստեղ: Ինձ հատկապես զարմացնում է, որ ինձանից մի քանի տարի փոքր երեխաները շատ ավելի լավ են կատարում ուժային վարժություններ,քան ես (ծիծաղում է):
Ինչպիսի՞խնդիրներ ունի այսօր լիբանանահայ համայնքը։
- Բազմաթիվ: Դրանցից առաջինը ձուլման խնդիրը. գրեթե այն, ինչ հիմա կատարվում է Սիրիայում: Մենք գրեթե չունենք հայերեն իմացող լավ ուսուցիչներ, իսկ իմացողներն էլ խուսափում են դասավանդելուց, որովհետև վարձատրությունը շատ ցածր է:
- Ինչ դերակատարում ունի Սփյուռքի նախարարությունը Ձեր հետ հարաբերություններում կամ այլ երկրներում գտնվող հայկական օջախների հետ կապված:
- Ոչ մի, պարապ կառույց է:
- Հնարավո՞ր եք համարում մեր կրթահամալիրի հետ իրականացնել կրթական փոխանակումների ծրագրեր և տարբեր նախագծեր:
- Ոչ միայն հնարավոր, այլ նաև իրատեսական, ինքս պատրաստ եմ մեր կազմակերպությանը համոզել, որ միջոցների տրամադրի, ու մենք գանք և մի քանի օր աշխատենք Ձեզ հետ համատեղ: Կարելի է շատ բաներ քննարկել, որոշել և կազմակերպել:
- Հնարավորության դեպքում Հայաստանում կապրեի՞ք։
- Անշուշտ: Դեռ վաղ է այդ մասին խոսել: Ես դեռ նոր պետք է գնամ համալսարան, բայց իմ ծրագրերի մեջ դա մտնում է: 
Վահե Պապոյան, 12-րդ դասարան

0 коммент.:

Отправить комментарий