вторник, 21 июля 2015 г.
Կիսվում է Նարեկ Խլոյան
Չորս տարի առաջ <<Ասպետ>> ճամբարին մասնակցեց նաև իմ ավագ եղբայրը: Պատմել է ինձ ինչպես են անցնում օրերը այնտեղ, այդ պատճառով իմ սպասելիքները քիչ էին տարբերվում իրականությունից: Չորս տարի առաջ Հայաստանի հայերի և Ղարաբաղի հայերի շփումը գովելի չեր, ընդհարումներ էլ էին լինում, բայց այս տարի, ընդհակառակը, ոչ մի կռիվ. բոլորս ընկերացել ենք, մի քանիսը նույնիսկ համացանցով են կապ հաստատել: Ինձ համար դա շատ կարևոր և ուրախալի փոփոխություն է, քանի որ Հայաստանը, Ղարաբաղը և Սփյուռքի հայությունը ընկերական, եղբայրական շփումով միացան իրար, և կազմվեց միասնականություն, որը կարևոր գործոն է հաջողությունների հասնելու համար
пятница, 17 июля 2015 г.
Գանք և մի քանի օր աշխատենք ձեզ հետ համատեղ...
- Գուրգեն, առաջին անգամն ե՞ք Ղարաբաղում։
- Երկրորդ, առաջին անգամ եղել եմ չորս տարեկանում: Հիշում եմ, որ տպավորված էի կենդանիներով: Ամեն ինչ մեծ էր իմ համար: Կովը, որին կյանքում առաջին անգամ էի տեսնում, ինձ համար սարսափելի կենդանի էր թվում, սիրահարվեցի մի շան և շատ դժվար եղավ ինձ տանել այնտեղից: Երկրորդ անգամս սա է:
" Аспет"-это здорово!
6-й день, как на арцахской земле гостят, живут своей почти настоящей армейской жизнью учащиеся 10-11 классов старших школ комплекса. Это интересное испытание не только для них, мальчишек, которые через 2-3 года уже по-настоящему будут исполнять свой патриотический долг в армянской армии, но и для их родителей, особенно для мам. Что поели, справляются ли с физическими нагрузками, не трудно ли им, как строят свои отношения с другими сверстниками, старшими товарищами и командным составом? Вот приблизительно те вопросы,которыми задаются все мамы аспетовцев.
среда, 15 июля 2015 г.
7 տարի է արդեն` գործում ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ համատեղ կազմակերպված ճամբարը
- 7 տարի է արդեն` գործում ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ համատեղ կազմակերպված ճամբարը: Արցախում երեխաները չունեին հանգստի հարմարավետ պայամաններ, և որոշվեց իրագործել նմանատիպ գաղափար: Մենք սա անվանում ենք ամառային հանգիստ, քանի որ ճամբարը ռազմամարզական լինելով հանդերձ՝տարբերվում է բանակի հագեցած գրաֆիկից: Առաջին տարին ճամբարը գործում էր զորամասի ենթակայության տակ, այժմ այն գործում է զորամասի մեջ, բայց ԿԳՆ ենթակայության տակ է: Ճամբարը պարտադիր է 10-րդ դասարանն ավարտած արցախցի բոլոր պատանիների համար: Այն ներառում է երեք հերթափոխ:
понедельник, 13 июля 2015 г.
Ասպետ 2015-ի առաջին օրերից
Ասպետ 2015-ը մեկնարկել էր երկու շաբաթ առաջ, երբ կրթահամալիրում սկսվեցին նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Բուն արցախյան Ասպետ խումբն ուղևորվեց հուլիսի տասի վաղ առավոտյան: Ճանապարհը կարելի է համարել հետաքրքիր և կայացած: Չնայած սովորողների տարբեր ընկալումներին և հետաքրքրություններին, այնուամենայնիվ նրանց միավորեց Սյունյաց չքնաղագեղ աշխարհը` իր Զանգերով, գողտրիկ ու համաչափ Գորիսով, նույն այդ Գորիսի բնական բուրգերով և վերջապես, թերևս Հայաստանում իմ ամենասիրելի վայրերից մեկով` Հին Խնձորեսկով.
пятница, 10 июля 2015 г.
Ճամբարի մասնակիցների մեկնումը
Ինչպես նախատեսված էր, «Ասպետ 2015»Արցախում «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցները, վաղ առավոտյան՝ 7:30-ին մեկնեցին ՀԱԹ-ի սբ. Երրորդություն եկեղեցու բակից: Այս անգամ մասնկաիցների թիվը անցնում էր չորս տասնյակը, իսկ ճամբարը ղեկավարում են արդեն այս գործում մեծ փորձ ու արցախյան կողմի հետ կապերի հաստատման գործում մեծ ավանդ ունեցող Արման Երնաոսյանն ու Վահրամ Թոքմաջյանը: ճամբարը կազմակերպվում է արդեն 7-րդ անգամ, վերջին չորսը՝ կրթահամալիրցիների ակտիվ մասնակցությամբ:
суббота, 27 июня 2015 г.
понедельник, 22 июня 2015 г.
суббота, 20 июня 2015 г.
«Ասպետ». նախապատրաստական երևանյան ճամբար
Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակիցների նախապատրաստական պարապմունքների ծրագիրը, որ Վահրամ Թոքմաջյանը և Արման Երանոսյանը խնամքով մշակել են։ Մարզական կենտրոնի մարզիչներին խնդրում եմ ծրագրված և պահանջկոտ աշխատանք մարզական պարապմունքների ժամանակ։ Այդ աշխատանքը վարելու համար Նաիրա Հարությունյանի ներկայացմամբ մարզիչներին ազատում եմ հունիսի 22-23-ի մանկավարժական պարապմունքներից։ Անհրաժեշտ է հենց այսօր դպրոցների ղեկավարների, ինձ հետ համաձայնեցնել-կոնկրետացնել-հրապարակել շրջակա միջավայրի բարելավման աշխատանքի նախագծերը։
Երևանյան ասպետ22-26 հունիս
Առավոտյան 10.00-ից-14.00
Առավոտյան 10.00-ից-14.00
Երկուշաբթի10.00-11.00. պարապմունք մարզական ավանում, վարժասարքերի վրա
11.15-12.00. շրջակա միջավայրի բարելավման աշխատանք
12.15-13.30. ուսումնական պարապմունք «Արցախ». պետական հիմն, պատմական ակնարկ, հայրենագիտական-տեսական բաղադրիչ
11.15-12.00. շրջակա միջավայրի բարելավման աշխատանք
12.15-13.30. ուսումնական պարապմունք «Արցախ». պետական հիմն, պատմական ակնարկ, հայրենագիտական-տեսական բաղադրիչ
Երեքշաբթի
10.00-11.00. շարային պարապմունք. պատասխանատու՝ Ա. Երանոսյան
11.15-12.00. պարապմունք մարզական ավանում, վարժասարքերի վրա.
12.15-13.30. շրջակա միջավայրի բարելավման աշխատանք
11.15-12.00. պարապմունք մարզական ավանում, վարժասարքերի վրա.
12.15-13.30. շրջակա միջավայրի բարելավման աշխատանք
Չորեքշաբթի10.00-ից քայլարշավ Եռաբլուր-հուշահամալիր. ուսումնական պարապմունք հուշահամալիրում
Հինգշաբթի10.00-ից ճամբարականների բաժանում ջոկերի, դասակների։
Տարբեր մարզաձևերից ստուգատեսների մասնակից սովորողների հստակեցում, թիմերի ձևավորում` վազք, կրակային, ֆուտբոլ, թենիս, տարբեր վարժություններ մարզասարքերի վրա:
Տարբեր մարզաձևերից ստուգատեսների մասնակից սովորողների հստակեցում, թիմերի ձևավորում` վազք, կրակային, ֆուտբոլ, թենիս, տարբեր վարժություններ մարզասարքերի վրա:
Ուրբաթ8.30-18.00. հայրենագիտական ճամփորդություն Արագածի հարավային գագաթ
суббота, 13 июня 2015 г.
Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի խմբի մասնակցության մասին
Կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հուլիսի 10-20-ը հրավիրել է կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ պատանիների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի առաջին հերթի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.
Подписаться на:
Сообщения (Atom)